Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը մոտենում է «եվրասիական արժեքներին»

Հունվար 22,2022 10:00

ՔՊ-ական պատգամավորների հերթական վիրավորանքները լրագրողների հասցեին գործընկերներիս շրջանում արդարացի բողոք է առաջացրել:

Բայց ես կառաջարկեի շատ չնեղվել, որովհետեւ լրագրության հանդեպ վերաբերմունքը իշխանավորների եւ ընդհանրապես քաղաքական գործիչների կողմից հիմնականում այդպիսին է ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր երկրներում՝ այն պահից սկսած, երբ այդ մասնագիտությունն առանձնացավ գրականությունից՝ մոտավորապես 18-րդ դարից:

Օրինակների համար հեռու չգնալու պարագայում կարող ենք հիշել ԱՄՆ նախավերջին նախագահ Դոնալդ Թրամփին, որը թվիթերով (մինչեւ որ չարգելափակվեց), ինչպես նաեւ ասուլիսների, ելույթների ժամանակ մի երկու «քաղցր խոսք» էր ասում իրեն չհամակրող լրատվամիջոցների հասցեին: Այդ վերաբերմունքը կարելի է հակիրճ ձեւակերպել հետեւյալ բանաձեւով՝ «ով մեզ չի գովերգում՝ նա ծախված է»: Եվ վիրավորանքների համար մշտապես գտնվում են արդարացումներ. «Մենք հո բոլորին նկատի չունենք: Իհարկե, կան լավ, բարեխիղճ, պրոֆեսիոնալ լրագրողներ»: Բայց շատ արագ պարզվում է, որ այդ «լավերը» միայն իրենց յուրայիններն են:

Մի խոսքով, խնդիրը միայն այն չէ, թե ինչ է ասվում (որովհետեւ դարեր շարունակ մոտավորապես նույնն է ասվում), այլեւ այն, թե իրականության ո՞ր համատեքստում է այդ ասվածը հայտնվում, ինչի՞ համար է ասվում, ի՞նչ է դրան հետեւում: Վերադառնալով Թրամփին, նկատենք, որ նա, ըստ էության, հնարավորություն չուներ խոսքից գործի անցնելու: Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա այսօրվա Հայաստանի համատեքստը հետեւյալն է.

1/ ԱԺ-ն մեկը մյուսի հետեւից լրատվամիջոցների դեմ օրենքներ է ընդունում,

2/ հարուցել են արդեն մի քանի տասնյակ գործեր՝ իշխանության ներկայացուցիչներին իբր «վիրավորելու» մեղադրանքով,

3/ գործադիր իշխանությունն իրավապահների եւ դատարանների միջոցով բացահայտ կերպով միջամտում է ՏԻՄ ընտրություններին եւ աշխատում է փոխել այդ ընտրությունների արդյունքները, եթե դրանք կառավարության համար ձեռնտու չեն,

4/ ջանքեր են գործադրվում՝ ինքնուրույն դատավորներից ազատվելու եւ նրանց ծառայամիտ դատավորներով փոխարինելու համար:

Ենթադրում եմ, որ Հայաստանը հակաժողովրդավարական «թրենդով» մոտենում է, կարելի է ասել՝ ձուլվում է «եվրասիական» արժեքային համակարգին, դառնում է, այսպես ասած, «պուտինյան ակումբի լիիրավ անդամ»: Բացառված չէ, որ դա արվում է գիտակցաբար:

…Իհարկե, ի պատասխան այդ ամենի, կարելի է ասել՝ «բա որ նախկինների վախտ…»: Բայց ինչո՞ւ ենք մենք վատի հետ համեմատվում: Եկեք լավի հետ համեմատվենք եւ լավին ձգտենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Առաջին արցախյանի հաղթանակի փորձը ցույց տվեց, որ քանի դեռ գործում են քաղաքական իշխանությունների կողմից դժվար վերահսկելի հերոսական կամավորական ռազմական ուժեր, որոնց ղեկավարում էին մեծանուն փորձառու հարգված գեներալներ ու սպաներ, ապա հաղթանակը մերն է, չնայած քաղաքական եւ պետական իշխանության դիմադրությանը, իսկ բանակցություններին այդ հարգված հաղթանակած գեներալներին թույլ չտվեցին մասնակցել, այստեղ քաղաքական իշխանությունը ռեվանշ վերցրեց եւ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի վերահսկելով բանակը ավելի ու ավելի էր այն թուլացնում, գողը որ տնից լինի, եզը երթիկից կհանի: Սովետը քանդվեց, որովհետեւ քանդվեց նրա դիմադրողականության համակարգը՝ հատուկ ծառայությունները եւ մենք էլ կորցրեցինք մեր դիմադրողականությունը եւ մեր պետական համակարգ ներխուժեցին հաղթանակած օտար հատուկ ծառայությունների կողմից ջահել ժամանակներից աճեցված ճիճուների քանդող բրիգադ, որոնք ներսից սկսեցին քանդել մեր պետականությունը եւ այսօր մենք ունենք քանդված պետականություն, որտեղ օտար հատուկ ճիճուներ են վխտում՝ վխտում են ու վխտում:) Խնդրի լուծումը համապատասխան է, հերոսական կամավորական քաղաքացիական բանակ հարգված քաղաքական գեներալներով ու սպաներով, բայց նախապես պետք է ստեղծել կամավորական հատուկ ծառայություններ, որոնց կղեկավարեն հարգված հատուկ ծառայությունների գեներալներ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31