Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվարի 19-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկություններ է անցկացրել Թեքսաս նահանգից առաջադրված, դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուայարի տանը և նրա Թեքսասի նախընտրական գրասենյակում: Խուզարկությունները անց են կացվել լայնածավալ մի գործի շրջանակում, որն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, կապված է Ադրբեջանի և ամերիկացի մի քանի գործարարների հետ:
Ըստ ABC NEWS-ի, դեռևս պարզ չէ, թե արդյոք Քուայարը հանդիսանում է հետաքննության թիրախը, թե ոչ: Խուզարկությունն անցկացվել է դատարանի համաձայնությամբ: Դեմոկրատ կոնգրեսականի գրասենյակը, ի պատասխան The Hill-ի հարցման, հաստատել է հետաքնության փաստը, սակայն որևէ տեղեկություն չի տրամադրել խուզարկությունների մասին՝ փոխարենը հանդես է եկել հայտարարությամբ, ուր, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ասել է, որ կոնգրեսականը պատրաստ է լիովին համագործակցել իրավապահների հետ՝ երաշխավորելու համար, որ ապահովվի արդարության ու օրենքի գերակայությունը:
Ըստ ABC NEWS-ի՝ ՀԴԲ-ի և արդարադատության նախարարության խոսնակները հրաժարվել են մեկնաբանել այս զարգացումները:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: