«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին իր ՖԲ էջում գրում է.
Թուրքիան նախազգուշացրել է, որ ստիպված է դադարեցնել էլեկտրոէներգիայի մատակարարումը գործարաններին՝ իրանական գազի արտահանման 10-օրյա դադարեցումից հետո:
ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ թուրքական պետական նավթամուղի շահագործող «Botas» ընկերությունը հայտարարել է, որ կսահմանափակի գազի վաճառքը արդյունաբերական օբյեկտներին և էլեկտրաէներգիայի բարձր հզորության կայաններին, սակայն որևէ բան չի նշել մատակարարումների ծավալի կրճատման մասին:
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել է, որ գազի մատակարարումների նվազման հետևանքով՝ ձեռնարկություններին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում։
Կարդացեք նաև
Այս տնտեսական խափանումը նոր հարված է Թուրքիային, որը վերջին ամիսներին առերեսվում է էներգակիրների ներմուծման ծախսերի աճի հետ՝ կապված մեծածախ գների աճի և լիրայի արժեզրկման հետ:
Թուրքիայի կառավարությունն ու կենտրոնական բանկը ստիպված են եղել միլիարդավոր դոլարների վարկ տալ կամ վաճառել «Botas»-ին՝ նրա գնողունակությունը պահպանելու համար։
Իրանը հինգշաբթի օրվանից գազի արտահանումը դադարեցնելը պատճառաբանում է տեխնիկական խնդիրներով:
Թուրքիան ձմռան ամիսներին իրեն անհրաժեշտ գազի շուրջ 10 տոկոսը ներկրում է Իրանից։
«Botas» ընկերության հաղորդմամբ՝ իրանական գազի արտահանման դադարեցումը համընկել է Թուրքիայի բնակչության գազի սպառման ծավալների ավելացման հետ՝ սաստիկ ցուրտ եղանակի պատճառով:
Ըստ Bloomberg լրատվամիջոցի՝ թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ էլեկտրաէներգիայի անջատումները և գազի մատակարարման սահմանափակումները չեն վերաբերում ներքին սպառողներին:
Թուրքիան ներկրում է հեղուկ բնական գազ (LNG)՝ գազի մատակարարման իր աղբյուրները դիվերսիֆիկացնելու և ծախսերը օպտիմալացնելու համար այն ժամանակ, երբ կանխիկի գներն ավելի ցածր են, քան արտահանողների հետ երկարաժամկետ պայմանագրերը, այդ թվում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի:
Աղբյուրը՝ ISNA