Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ կգումարի

Հունվար 21,2022 21:40

Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել։ Նիստի օրակարգում ընդգրկված է լիազոր ներկայացուցիչ ընտրելու մասին հարցը։

Համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի» 65-րդ հոդվածը, համաձայն որի՝ ավագանու արտահերթ նիստ գումարում է նաեւ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ավագանու արտահերթ նիստն անցկացնում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում։

Այսպիսով, հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը։

Հիշեցնենք, հունվարի 12-ին Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը: Իսկ հունվարի 17-ին նախատեսվում էր անցկացնել Վարչական դատարանի հերթական նիստը՝ նվիրված Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, նշված դատական նիստը հետաձգվել է։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31