Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լիլիթ Մակունցը միակ դեսպանն է, որը օգոստոսից մինչեւ օրս ոչ մի հանդիպում չի ունեցել Լոս-Անջելեսում ամենախոշոր հայկական համայնքի հետ». Սուրեն Սարգսյան

Հունվար 21,2022 20:26

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այսօր «Հայելի» ակումբում, անդրադառնալով ամերիկահայ գրող, ճանաչված հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի՝ օրերս հարցազրույցներից մեկում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի մասին դիտարկմանը, ասաց. «Հարութ Սասունյանը լրջագույն մարդ եւ լուրջ հանրային գործիչ է, լուրջ աշխատանք է կատարել Հայաստանում: Նա պարբերաբար գալիս էր Հայաստան, հետեւում պրոցեսներին եւ շատ փայլուն պատկերացում ունի թե՛ ամերիկյան քաղաքական պրոցեսների, թե՛ հայ համայնքի կառուցվածքի, համայնքի մոտեցումների մասին: Եվ ես որեւէ կերպ չեմ կարող նրա ասածը կասկածի տակ դնել: Մանավանդ, որ ես էլ հետեւում եմ ամերիկյան դիվանագիտական պրոցեսներին, մամուլին: Դեսպանի աշխատանքը նաեւ մշտապես գտնվում է մեր կենտրոնի մոնիթորինգի տակ: Մակունցը խուսափում է համայնքի հետ հանդիպումներից եւ Հայաստանի պատմության միակ ու առաջին դեսպանն է, որ մինչ օրս ամենամեծ համայնք՝ Լոս-Անջելես, որեւէ այցելություն չի ունեցել: Նա Հայաստանի յոթերորդ, թե ութերորդ դեսպանն է, ու նման բան մինչ այժմ չի եղել: Մակունցը օգոստոս ամսից այնտեղ է եւ որեւէ հանդիպում չի ունեցել Լոս-Անջելեսի հայկական համայնքի հետ: Այսինքն, երբ դու որեւէ երկրում դեսպան ես եւ այնտեղ ունես մի քանի հարյուր հազարանոց բնակչություն ու չես գնում այնտեղ, սա խոսում է այն ամենի մասին, ինչի մասին նշում է պարոն Սասունյանը»:

«Տեսեք, վերջին շրջանում չեն վստահում ԱԳՆ-ին եւ դրա մասին բացեիբաց ասում են: Եթե նկատել եք, վերջին դեսպաններին նշանակում են ոչ թե ԱԳՆ-ից, այլ դրսից: Ե՛վ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Իսպանիայում, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունում, ե՛ւ Գերմանիայում դեսպան են նշանակում ոչ թե կադրային դիվանագետների, այլ քաղաքական նշանակումներ են տեղի ունենում, քաղաքական նշանակումների քանակն է մեծանում: Ստացվում է, որ արտգործնախարարության ֆունկցիաները ամբողջովին դուրս են գալիս: Եվ կարեւորագույն երկրներում լուրջ ճանապարհ անցած, դեսպան կամ դիվանագետ աշխատած տասնյակ դիվանագետներ այսօր հեռանում են դիվանագիտության համակարգից: Այսինքն, մարդիկ տասնամյակներով աշխատում են, որ գնան դեսպան, բայց նրանց փոխարեն գալիս է փողոց փակողներից մեկը, ինչ-որ անգլերենի ուսուցչուհի, նախկին գեներալ»,- անդրադառնալով վերջին շրջանում դեսպանների նշանակումների հարցին՝ ասաց միջազգայնագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31