«Մամուլում եղան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՄԻՊ զեկույցի հիմնավորվածությունը կասկածի տակ դնող մանիպուլատիվ հրապարակումներ, որոնք կապվում էին ձեր անվան հետ։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը», – ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Ես «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման ժամանակ եւս տարակուսանք եւ մտահոգություն եմ հայտնել, թե ինչու պիտի ՄԻՊ զեկույցը կամ դրանում բերված փաստերը, դրանց հիմնավորվածությունը դրվեն կասկածի տակ։ Հանդիպումից հետո նայել եմ այդ ենթադրյալ տեսանյութը եւ տպավորություն չեմ ստացել, որ պարոն Սիմոնյանը կոնկրետ ՄԻՊ-ի զեկույցն է կասկածի տակ դնում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ