Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բա ասում էիք՝ Աննա Հակոբյանի բարեկամը չեմ, քեռու փեսան եք, փեսան բարեկամ չի՞. ՔՊ պատգամավորի պարզաբանումը (տեսանյութ)

Հունվար 21,2022 17:47

ՔՊ նորընտիր պատգամավոր Էդգար Հակոբյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում, երբ հարցրել էինք Աննա Հակոբյանի հետ բարեկամական կապի մասին, ասել էր. «Վերջին երկու օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված, ու դա սուտ է: Իմ ազգանունը, որ Հակոբյան է, դա չի նշանակում, որ բարեկամ ենք մենք»:

Մինչդեռ պարզեցինք, որ նա Աննա Հակոբյանի հետ արյունակցական կապ չունի, բայց բարեկամ է, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանի մորեղբոր փեսան է:

Aravot.am-ը Էդգար Հակոբյանին հարցրեց՝ ինչո՞ւ եք ապատեղեկատվություն տվել, նա էլ արդարացավ. «Ես կեղծ ինֆորմացիա չեմ տվել: Կեղծ ինֆորմացիա տվել է լրատվությունը»: Ճշտեցինք՝ ասում եք, թե բարեկամ չեք, մինչդեռ քեռու փեսան եք՝ Էդգար Հակոբյանն արձագանքեց. «Դուք ասում եք՝ ազգական եք, բայց ես ազգական չեմ: Իմ ազգանունը Աննա Հակոբյանի ազգանվան հետ կապ չունի, ուղղակի զուգադիպել է»: Հարցին՝ ասում էիք՝ բարեկամ չեմ, փեսան բարեկա՞մ չի՝ նա պատասխանեց. «Բարեկամ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31