Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ներկայացրել է, որ աշխատում է Ա1+-ում, բայց գործազրկության նպաստ ստացել». Լիլիթ Գալստյանի բացահայտումը՝ Արթուր Մանուկյանի մասին

Հունվար 21,2022 17:36

ԱԺ նիստում այսօր ՀՌՀ անդամի ընտրության հարցն էր քննարկվում: Օրենքը ՀՌՀ անդամի համար պարտադրում է ունենալ զանգվածային լրատվության ոլորտում աշխատանքային փորձ եւ մասնագիտական հեղինակություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մի շարք հարցադրումներ հնչեցրեց ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանին՝ իր աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Նա էլ պատասխանեց, որ իր գործընկերների շրջանում հեղինակություն ունի. «Իմ կենսագրությունում նշված է, որ աշխատել եմ «Հայրենիք», «Ա1+», «Արմենակոբ» հեռուստաընկերություններում»:


Լրագրողների հետ զրույցում Լիլիթ Գալստյանն ասաց, որ ուսումնասիրել է Արթուր Մանուկյանի կենսագրությունը. «Պրպտեցի եւ տեսա, որ պարոն Մանուկյանը այսպես ասած 2 կենսագրություն ունի: Մեկը թղթային կենսագրությունն է՝ իր ստորագրությամբ զետեղված ԱԺ պաշտոնական կայքում, մյուսը՝ աշխատանքային գրքույկից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք է: Օրինակ, 96-ից 2002-ը նա ներկայացրել է, որ աշխատում է, օրինակ, «Ա1+»-ում, այն ժամանակահատվածում, երբ ինքը «Քանաքեռ-Զեյթուն զբաղվածության կենտրոնում» որպես գործազուրկ է  գրանցված եղել եւ գործազրկության նպաստ ստացել: Այնուհետեւ 2000-ականներին իբրեւ թե աշխատել է «Հայրենիք», «Արմենակոբ» հեռուստաընկերություններում, իսկ աշխատանքային գրքույկում նշված է, որ ինքը «Առլեքս» ՍՊԸ-ում որպես մասնագետ է աշխատել: Հետագայում  պարզվել է, որ այդ ընկերությունը իրավական ծառայություններ մատուցող է եւ նա այնտեղ որպես մասնագետ է աշխատել, իսկ ինքը իրավաբանական կրթություն չունի»:

Լիլիթ Գալստյանն ասաց, որ ցնցվել է այս հակասությունից. «Անթույլատրեի է սա, որ մեր քաղաքական մեծամասնությունը թույլ է տալիս: Պետք չէր ստել»: Ըստ պատգամավորի, հեռուստաընկերություններում աշխատանքի «ֆոնային» պատկերը կեղծ ստեղծել են, որ համոզեն, թե ինքը հարմար թեկնածու է ՀՌՀ անդամի համար: Ըստ Լիլիթ Գալստյանի, խնդիրը քաղաքական, բարոյական դաշտում է՝ ԱԺ նախկին պատգամավորը նման քայլ է արել. «Սա զեղծարարություն է»:

Արթուր Մանուկյանն ավելի ուշ ԱԺ նիստի ժամանակ պարզաբանեց՝ եղել է, որ մի քանի տեղ է աշխատել, բայց ոչ բոլոր աշխատատեղերն են եղել գրանցված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31