Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորումը Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան մենաշնորհը չէ. ՀՅԴ Շուէտիոյ Կոմիտէ

Հունվար 21,2022 16:35
hyd

ՀՅԴ Շուէտիոյ Կոմիտէութեան յայտարարութիւնը՝ Հայաստան-Թուրքիա բանակցութիւններու վերաբերեալ

Ականատես կ‘ըլլանք ՀՀ կառավարութեան ներքին և արտաքին պետականակործան քաղաքականութեան, եւ անկէ բխող Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու ապագային սպառնացող վտանգներուն եւ մարտահրաւէրներուն:

Նկատի ունենալով Հայաստանի հանրապետութեան իշխող ուժի ընթացքը, ցաւօք համոզուած ենք որ Հայաստան-Թուրքիա սկսող այս բանակցութիւնները պիտի հանգին հետեւեալին՝

1.ՀՀ իշխանութիւններու կողմէ հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի հրաժարման:

2.Արցախի Ազրպէյճանի յանձնումին:

3.Հայաստան-Թուրքիա առկայ միջպետական փաստացի սահմանի իրաւական ամրագրման:

4.եւ փանթուրանական ծրագրի մաս կազմող, այսպէս կոչուած «Զանգեզուրի Միջանցք»-ի իրագործման:

ՀՀ իշխանութիւններէն կը պահանջուի շտապ երեւան հանել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման  գործընթացի ուղենիշերը, կարմիր գիծերը  և իրողապէս չենթարկուիլ թուրքական նախապայմաններուն:

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորումը Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան մենաշնորհը չէ. այդ գործընթացին մէջ իր խօսքը պէտք է ունենայ աշխարհասփիւռ հայութիւնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31