ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ ընդդիմադիրների մեղադրանքներին, թե ինչո՞ւ նախկին լրագրող եւ ներկայիս ՔՊ-ական պատգամավորները չեն դատապարտում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին հասցեին արված «վերբալ մարմնավաճառներ» արտահայտությունը։ Հովհաննիսյանն օրինակով ասաց՝ այսօր առավոտյան ռադիոներից մեկի եթերում լսել է, թե ինչպես է հաղորդավարը համոզում, որ ՀՀ իշխանությունը միջանցք է տալիս Ադրբեջանին։
Պատգամավորի խոսքով՝ Վահագն Ալեքսանյանը նման երեւույթին ի՞նչ անուն տա․ «Այն, ինչ տվել է․․․ եթե կան բարեխիղճ լրագրողներ, որոնք վիրավորվել են նրա խոսքից, ապա, կներեք, վիրավորվելու իրավունք չունեք, եթե վաճառված չեք, եթե լրագրողական բեյջով քաղաքական պատվեր չեք անում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ