Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր Ա. Այվազյանին, որը հանրությանն առավել հայտնի է «Մանախ» մականունով, պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Ըստ նախապատրաստվող նյութերի, հունվարի 6-ին Ա. Այվազյանը «Յութուբ» հավելվածի միջոցով, «Artur Ayvazyan /manakh/» կայքէջով ուղիղ եթերի ժամանակ ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ իշխանությանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին էլ նրան մեղադրանք էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ