Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ ինչ ասել եմ, պատրաստ եմ կրկնել հիմա, վաղը եւ անվերջ»․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» ասելու մասին

Հունվար 21,2022 15:18

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ թեեւ իշխանության շարքերում եւս լրագրող պատգամավորներ կան, սակայն նրանցից որեւէ մեկը չքննադատեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» ասելու հայտարարությունը։

Խամոյանի խոսքով՝ նախկինում, երբ այդ անձը ղեկավարում էր այլ կուսակցության «ֆեյքերի» ֆաբրիկան եւ տվյալ կուսակցության շարքերում էր, Ալեն Սիմոնյանին «մարմնավաճառ» էր անվանել, եւ, հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանը ներե՞լ է դա նրան։

Ագնեսա Խամոյանը նաեւ նշեց՝ ակնկալում է, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն է խնդրելու լրագրողների հասցեին արված հայտարարության համար։

Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանի բնորոշմանը, թե իր խոսքերը լրագրողների հանդեպ տեռոր են։ «Պատահականությամբ 2020թ․-ի նոյեմբերի իննին «Ազատության» շենք մտածների մեծ մասը ՀՅԴ-ականներ էին»,-հիշեցրեց Վահագն Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է իր՝ լրագրողների հասցեին արված արտահայտություններին, Ալեքսանյանը նշեց․ «Երեկ ինչ ասել եմ, պատրաստ եմ կրկնել հիմա, վաղը եւ անվերջ, որովհետեւ այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել ԳՇ պետի՝ Երեւան տանկեր մտցնելը քաջալերելու գործին, վարչապետի ընտանիքի կյանքին եւ անվտանգությանը սպառնացող հայտարարություններ տարածելուն, այո, վերբալ մարմնավաճառներ են»։

Ալեքսանյանը շարունակեց․ «Ասում են, թե լրագրողները նեղացել են․․․հարգելի լրագրողներ, այո, վստահ եմ, շատերը դրանով չեն զբաղվել, եւ բնականաբար, ասածս նրանց չի վերաբերում, ակնհայտ է, չէ՞․․․իսկ եթե զբաղվել են, ապա վերաբերում է, եւ կարող եք իմ հանդեպ դատական հայց ներկայացնել»։ Վահագն Ալեքսանյանը նաեւ նշեց, որ ՀՅԴ-ի՝ իշխանության հետ կոալիցիայի մեջ եղած ժամանակ լրագրողների հանդեպ եղել են ճնշումներ, կյանքի սպառնալիքներ, ծեծ, մինչդեռ որոշ լրագրողներ հավատարիմ են մնացել իրենց կոչմանը, եւ նրանց խիզախության օրինակով՝ 2018թ․-ին շատերը ոտքի կանգնեցին հանուն ՀՀ-ի ժողովրդավարացման։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Սպասյակների ինստիտուտը շատ հին ծագում ունի։ Ասում են, որ մինչև իսկ Ալեքսանդր Մակեդոնացին սպասյակ է ունեցել։ Համենայն դեպս, կասկած չի կարող լինել, որ ֆեոդալիզմի դարաշրջանում այդ դերում հանդես էին գալիս ասպետների զինակիրները։ Ի՞նչ դեր էր կատարում, ասենք, Սանչո Պանսան Դոն-Կիխոտի մոտ։ Զարմանալի է, որ մինչև հիմա ոչ ոք չի գրել սպասյակների պաամությունը։ Այլապես մենք այդ պատմության մեջ կկարդայինք, թե ինչպես Տոլեդոյի պաշարման ժամանակ Ալմավիրի հերցոգը սովածությունից առանց աղի կերել է իր սպասյակին։ Այդ մասին հերցոգն ինքն է գրում իր հիշողությունների մեջ և հայտնում, թե իր ծառայի միսը նուրբ էր, փափուկ ու հյութեղ և ուներ ոչ այս է հավի, ոչ այն է էշի մսի համ։
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31