«Գեղամ Մանուկյանը լրագրողներին կոչ արեց տեռորի դեմ պայքարել։ Գեղամ ջան, դու ինձ ճանաչո՞ւմ ես։ Պատասխանը, միանշանակ, այո է, մենք միասին ծանր ժամանակ ենք անցկացրել, նոր տարուն գնացել Տիգրանակերտ, մրսել, լացել մեր հայրենիքի ճակատագրի համար»,-ԱԺ նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Գեղամ Մանուկյանը ՀՅԴ անդամ լինելով, անգամ եթե ինքը չէր ուղարկել իր երիտթեւին, բայց իր գիտությամբ՝ նրանք իմ պատուհանների տակ գոռում էին թուրք, վիրավորելով իմ որդիներին, որոնք հիմա բանակ են գնալու։ Այդքանով չբավարարվելով՝ գնում էին ծնողներիս պատուհանի տակ էին գոռում, որ ես թուրք եմ՝ այն դեպքում, երբ ծնողներիս պապերը եղել են դաշնակցականներ, Լեռնահայաստան են ազատագրել։ Դուք այստեղ տեռորի մասի՞ն եք խոսում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ