«Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող մեդիադաշտերից մեկում եղել է «Քարե դարդը» նախագիծը։ Չեմ քննադատում դրա հեղինակներին, որովհետև նրանք մեղավոր չեն եղել։ Հեռուստատեսության ղեկավարությունն է պահանջ ներկայացրել։ Դրանում կա մի հերոս՝ կարմիր սպորտային հագուստով, փորով, վիզը ծուռ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՌՀ անդամի թեկնածություն է քննարկվում, եւ պատգամավորները խոսում են նաեւ հեռուստաեթերի որակի մասին։
«Այդ ժամանակ մեր բակերում երեխաները կրկնօրինակում էին նրան, խոսում նրա նման, նրա ձայնով։ Նման հերոսներով ենք մենք ներկայացել երեխաներին։ Մինչդեռ ինչպիսի՞ այլ հերոսներ կան, օրինակ՝ «Բեթմենը», «Սփայդերմենը»,-նշեց պատգամավորը։
Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ արդեն նկարահանված ֆիլմ կա հայկական հերոսներից մեկի մասին․ «Պրոդյուսերներին եւ ռեժիսորներին խնդրում եմ մեզ նվիրեն իրական հերոսներ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ