«Ազատություն». «Այսօր գերակայությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև` տարածաշրջանի տրասնպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով հարցին, թե որն է լինելու 2022-ին Մոսկվայի համար առաջնային խնդիրը:
«Այս ուղղություններով առաջընթացը հնարավորություն կտա էական բարելավում արձանագրել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում», – նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նախարարությունը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում:
Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: