Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակում հրամայական է դառնում Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունն այդ սպառնալիքին դիմակայելու գործում. ԱԺԲ

Հունվար 21,2022 14:20

Քաղաքակիրթ աշխարհը պաշտոնապես արձանագրել է, որ Կրեմլը նպատակ ունի նոր ձևաչափով վերականգնելու Խորհրդային Միությունը։

Այս երևույթը տարբեր դրսևորումներով զավթման ու գաղութացման սպառնալիք է ստեղծում նախկին ԽՍՀՄ կազմում եղած, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ազգերի համար։

Ասվածի մասին են վկայում, մասնավորապես, ԽՍՀՄ լուծարումից հետո Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում մնացած ռուսական զորքերն առ այսօր այնտեղ պահելը և այդ շրջանի փաստացի ռազմակալումը, 2008 թ. առ այսօր Վրաստանի և 2014 թ. առ այսօր Ուկրաինայի տարածքների զավթումն ու դրանց դե յուրե կամ դե ֆակտո բռնակցումը, Բելառուսին և Հայաստանին այսպես կոչված Միութենական պետության մեջ մտցնելու անթաքույց քաղաքականությունը, ՀԱՊԿ-ի ձևաչափի չարաշահմամբ օրեր առաջ Ղազախստանում պատժիչ ինտերվենցիայի կազմակերպումը, ներկայումս Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստումը, ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը բացառելու և ՆԱՏՕ-ի զորքերը 1997 թ. բնագծեր վերադարձնելու անհիմն ու ապօրինի պահանջները, առհասարակ` հետխորհրդային տարածքը աշխարհի կողմից որպես Ռուսաստանի ազդեցության գոտի ճանաչելու ագրեսիվ ու ցինիկ նկրտումը։

Ստեղծված իրավիճակում հրամայական է դառնում Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունն այդ սպառնալիքին դիմակայելու գործում։

Վերը նշվածի հաշվառմամբ Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի` ժողովրդավարական երկրներում գտնվող սփյուռքներին կոչ է անում համախմբվել այդ սպառնալիքին դիմակայելու նպատակով և ստեղծել դրա համար անհրաժեշտ համագործակցության հարթակներ։

Ժողովրդավարական երկրներում բնակվող Բեւեռի աջակիցներին և Հայաստանի ապագայով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին հորդորում ենք ակտիվ նախաձեռնողականությամբ կյանքի կոչել այս մտահղացումը։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ 21 հունվարի 2022 թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31