Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել

Հունվար 21,2022 13:21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

21 Հունվարի 2022, 81 – Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության թվային վերափոխման, թվային (էլեկտրոնային) հասարակության և տնտեսության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ծրագրերի, ինչպես նաև ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության ու մասնավոր հատվածի հետ երկխոսության համակարգման նպատակով ստեղծել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ (այսուհետ՝ կառավարման խորհուրդ, անգլերեն՝ Information Systems Management Board) և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության թվայնացման բարեփոխումների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ առաջադրել կառավարման խորհրդի քարտուղարի թեկնածու, որը նշանակվում է կառավարման խորհրդի քարտուղար կառավարման խորհրդի նախագահի կողմից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշումը:

հավելված

Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31