Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսականորեն հնարավոր է Հադրութն ու Շուշին հետ բերել. Սեյրան Օհանյան

Հունվար 21,2022 13:09

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ Հադրութն ու Շուշին կարող ենք վերադարձնել, ինչը քննարկումների տեղիք էր տվել: Այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երկրորդեց նրան. «Մեկն ասել էր, թե դրանից դավաճանության հոտ է փչում, եթե գիտեն ինչպես դա անել, ինչո՞ւ չեն անում: Տեսականորեն այդ ամենը հնարավոր է անել, պետք են լծակներ: Այսօր այդ լծակներն ունի քաղաքական իշխանությունը, իսկ երբ իշխանությունը լինի մեր տիրապետության տակ՝ ընդդիմության ձեռքերում, այդ դեպքում նաեւ հնարավոր է պայմանագրային ամբողջ գործընթացով, նաեւ բանակցային գործընթացով գնալ նրան, որ հասնենք տարածքների վերադարձին»:

Հարցին՝ եթե լծակները Նիկոլ Փաշինյանի ձեռքում են, մեխանիզմն էլ դուք գիտեք, ինչո՞ւ ջանքերը չեք համատեղում, որ Հադրութն ու Շուշին հետ բերենք՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ մեխանիզմը բանակցություններն են, պետք են տեխնիկական, նաեւ ռազմական ու քաղաքական լուրջ հնարքների տիրապետել. «Լծակները թե՛ արտաքին հարաբերություններում, թե՛ ներքին, թե՛ անվտանգային, իրենց ձեռքում են: Դա նույնն է, որ ասում են, թե ինչ-որ գեներալ արցախյան պատերազմում ցուցում է տվել, որ զորքը հետ քաշվի, ինչ-որ բան է ասել…Միայն անգիտակից, գործից բան չհասկացող մարդիկ դա կասեն, որովհետեւ այն մարդը, որը պետական, ռազմական կառավարման համակարգում պաշտոնյա չէ, դերակատարում չունի, նա չի կարող որեւէ լծակ ունենալ՝ որոշումներ կայացնելու համար…Հիմա բանակցողը ես չեմ, որ իմանամ՝ Ադրբեջանը հետ կտա՞, թե՞ չի տա, պետք է ձգտել դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31