Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վաչիկը մուննաթ է գալիս Խաչիկի վրա, կինն էլ վախենում է»․ Արթուր Մանուկյանի բնորոշումը՝ սերիալներին

Հունվար 21,2022 11:20

«Մեր սերիալները նայելով՝ կարելի է մտածել, որ հայ ժողովուրդը երեք հույզ ունի՝ մուննաթ, ագրեսիա եւ վախ։ Վաչիկը Խաչիկին մուննաթով մի բան է ասում, նա էլ ագրեսիայով ասում է՝ իմ հետ այդպես չխոսես, կինն էլ վախենում է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խոսելով հեռուստատեսային սերիալների որակի մասին՝ ասաց ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է դերասան, ռեժիսոր, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։

«Սերիալներում հիմնականում վախենում է կինը։ Ուրիշ հույզ չկա՞, մուննաթից բացի այլ զգացմունքներ չկա՞ն։ Երբ միացնես՝ նույն բանն է, եւ թվում է, թե նույն մարդն է նկարել։ Ես դերասան եմ եւ շատ լավ գիտեմ իմ մասնագիտությունը։ Եթե հացթուխը հաց թխի այնպես, ինչպես այդ դերասաններն են իրենց դերը կատարում, հացը կտաք նրա գլխին։ Դրանում դերասանի աշխատանք չկա»,-համոզմունք հայտնեց Արթուր Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նման հարցերում ՀՌՀ-ն պետք է սերտացնի համագործակցությունը ԿԳՄՍՆ-ի հետ, որպեսզի հակասություններ չլինեն․ «Որպեսզի չստացվի, թե հեռուստատեսությունում ուրիշ բան է, դասագրքերում՝ ուրիշ։ Ունակ մարդիկ պետք է հնարավորություն ունենան դրսեւորվելու։ Ես շատ տաղանդավորների եմ ճանաչում, որոնք էլ ֆիլմ չեն նկարի, որովհետեւ հույս ու հավես չունեն։ Շատերն էլ այլեւս ՀՀ-ում չեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31