Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հայկական առաջին ֆիլմն է

Հունվար 21,2022 10:45

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան,1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա,1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Այս առիթով, թանգարանը  2022 թ․ հունվարի 19-ին և 20-ին՝  The MoMA International Festival of Film Preservation «To Save and Project» ծրագրի  շրջանակում, արվեստասեր հանրությանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ»  ընկերության համագործակցության շնորհիվ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։ Ֆիլմերի վերականգնումը իրականացվել է Լոնդոնյան  CPC  ընկերության ֆինանսավորմամբ, իսկ  ՀԲԸՄ  Նյու Յորքի կենտրոնի   կողմից ֆինանսավորվել է վերականգնված օրինակների ժապավենային (35 մմ) տպագրությունը՝ 5 օրինակով։ Օրինակներից մեկը պահպանվում է  Հայաստանի ազգային կինոկենտրոնում, 1-ական օրինակներ տրվել են Վրաստանին և Ուկրաինային։ Եվ 1-ական  օրինակներ էլ մշտական պահպանության են հանձնվել Նյու Յորքի  Ժամանակակից արվեստի թանգարանին  և Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։

Նշենք, որ Փարաջանովի կարճամետրաժների վերականգնված ժապավենային տրիպտիխը՝  ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021թ․), հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության հանձնվեց  Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։ Ի դեպ,  Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն  իր կարևոր տեղը զբաղեցրեց  համաշխարհային նշանակության երկու  խոշոր արվեստի կենտրոններում՝ MoMA-ում և Պոմպիդուում ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերականգնված երեք կարճամետրաժների ծրագիրն իրականացնելու նպատակով համագործակցել է Ուկրաինայի (Դովժենկոյի կենտրոն), Վրաստանի (Վրացական ֆիլմ), Ռուսաստանի (Gosfilmofond) գործընկերների հետ, ինչպես նաև Լեհաստանի (Fixafilm), Ֆրանսիայի (Համո ԲեկՆազարով նախագիծ), Լոնդոնի (Kino Klassika), ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնի հետ։

 Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31