Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացական դատողություններով կալանքի տակ վերցնելու սովորությունը պետք է արմատախիլ անել, իսկ կալանքի հիմքերի առկայության դեպքում կիրառել գրավի ինստիտուտը. Լևոն Բաղդասարյան

Հունվար 21,2022 10:18

Անձանց վերացական դատողություններով կալանքի տակ վերցնելու արատավոր անցյալից եկած սովորությունը պետք է իրավամբ արմատախիլ անել, իսկ կալանքի հիմքերի առկայության դեպքում կիրառել գրավի ինստիտուտը։

Չեմ ցանկանում անտարբեր մնալ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կալանքին։

Նախաքննությունն ավարտվել է, եթե կապացուցվի վերջինիս առերևույթ մեղսագրված, իրավամբ զազրելի արարքը, թող ենթարկվի խստագույն պատասխանատվության, սակայն մինչ այդ անձին տևական ժամանակ անազատության մեջ պահելը, այն էլ ԱԱԾ-ի նկուղում, կարող է դիտվել խոշտանգում։

Արձանագրում եմ, անձամբ ականատեսն եմ եղել Դավիթ Տոնոյանի նախարար աշխատած ժամանակաշրջանում, ի տարբերություն որոշ անատամ գեներալների, վերջինիս կողմից ինքնուրույն որոշումներ կայացնելու, երբեմն քաղաքական իշխանության կարծիքին հակառակ կարծիք հայտնելու նրա կամահայտնությանը, ի շահ պետության։

Լևոն Բաղդասարյան

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31