Լրահոս
Օրվա լրահոսը

Ladaniva-ն՝ Music Moves Europe-ի մրցանակակիր

Հունվար 21,2022 11:15

Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության` փոփ և ժամանակակից երաժշտության մրցանակն է: Մրցանակաբաշխության նպատակն է՝ բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին և աջակցել նրանց միջազգային հանրահռչակման գործում: Այս տարվա հավակնորդներն էին՝ Ալինա Պաշ (Ուկրաինա), Աննա (Իտալիա), Բալկանյան Թաքսիմ (Ռումինիա), Blanks-ը (Նիդեռլանդներ), Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), DORA (Իսպանիա), Francis of Delirium (Լյուքսեմբուրգ), Ֆրիդբերգ (Ավստրիա), Յադա (Դանիա), Լադանիվա (Հայաստան), Մեսքերեմ Մեես (Բելգիա), Mezerg (Ֆրանսիա), Նեննի (Պորտուգալիա) և Զոե Ուիս (Գերմանիա):

Ժյուրիի հեղինակավոր գլխավոր մրցանակը շնորհվել է Մեսքերեմ Մեեսին (Բելգիա), իսկ Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակին արժանացել է Լադանիվան (Հայաստան): Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են՝ Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), Mezerg (Ֆրանսիա), Blanks (Նիդեռլանդներ) և Ալինա Պաշ (Ուկրաինա):

Music Moves Europe Awards-ի հաղթողներն ընտրվել են փորձագիտական ժյուրիի կողմից, որի կազմում են Ջեմմա Բրեդլին (BBC Radio 1), Սինդի Կաստիլյոն (Mad Cool Festival), Քևին Քոուլը (KEXP), Բրայան Ջոնսոնը (Spotify) և ժյուրիի պատվավոր անդամ Ալյոնա Ալյոնան (Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր 2021): «Հրաշալի է, որ հնարավորություն ունենք բացահայտել այդքան տաղանդավոր եվրոպացի արտիստների: Մեզ շատ կարևոր և բարդ առաջադրանք էր վստահված: Իսկապես, բոլոր անվանակարգերի հաղթողները մեզ զարմացրել են հիանալի երաժշտական բազմազանությամբ և արտիստիզմով»,- նշել են ժյուրիի անդամները:

Փոփ և ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կողմից, տոնում է նորաստեղծ արտիստներին, ովքեր ներկայացնում են այսօրվա և վաղվա եվրոպական հնչեղությունը:

Music Moves Europe Awards-ի նախկին հաղթողների թվում են Rosalía, Meduza, Bishop Briggs, Aya Nakamura, girl in red և Pale Waves խմբերն ու կատարողները: Music Moves Europe Award-ի հաղթողները ստանում են 10,000 եվրո յուրաքանչյուրը: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է 5,000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն:

Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5,000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաև հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։

Ստեղծագործ Եվրոպա Հայաստան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31