Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Թուրքիան տարածաշրջանում ազդեցություն ունենալու պատմական շանս է ձեռք բերել, եւ այդ շանսը նաեւ մենք ենք իրեն ընձեռել հայ-թուրքական բանակցությունների պրոցեսում»

Հունվար 21,2022 18:55

«Թուրքիան պատերազմից հետո մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալու պատմական շանս է ձեռք բերել: Եվ այդ շանսը նաեւ մենք ենք իրեն ընձեռել ոչ միայն պատերազմի արդյունքում ձեւավորված իրողությունների հաշվին, այլեւ հայ-թուրքական բանակցությունների պրոցեսում: Թուրքերը հասկանում են, որ պատմական պահ է: Քանի որ Ռուսաստանը հիմա մեր տարածաշրջանում թույլ է, կամ իր հետաքրքրություններն առավելապես կենտրոնացած են Ուկրաինայում, եւ ֆիզիկապես բարդ է բոլոր ուղղություններով աշխատել, թուրքերը հասկանում են, որ այս պահը պետք է օգտագործել եւ հնարավորինս մեծ ազդեցություն ձեռք բերել Հայաստանում: Դա կարող է լինել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ինտերվենցիայի ձեւով: Այսինքն, Թուրքիան գերտերություն է տարածաշրջանում: Մենք գիտենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ կախված է Թուրքիայից, Վրաստանը լրջագույն կախվածություն ունի թուրքական կապիտալից: Այնտեղ թե՛ հյուրանոցներն են թուրքական, թե՛ բենզինը, թե՛ էներգոտիկ ռեսուրսները:

Միակ պետությունը, որ Թուրքիայից ուղիղ տնտեսական կախվածություն չուներ եւ միակ պետությունը, որը կարողացել էր Թուրքիային որոշակիորեն զսպել տարածաշրջանում, Հայաստանն էր: Հայաստանի պատճառով Թուրքիան չէր կարղանում ամբողջական ներգրավվածություն ունենալ մեր տարածաշրջանում: Ցավոք, պատերազմից հետո Թուրքիան այդ հնարավորությունը ստացավ ռազմական դաշտում, նաեւ դիվանագիտական ճանապարհով, որովհետեւ այսօր արդեն հայ-թուրքական բանակցություններ կան, եւ, ըստ որոշ տեղեկությունների, մայիսին պետք է ինչ-որ հստակ փաստաթղթեր լինեն, որոնք կհրապարակվեն, եւ պայմանավորվածությունները կստանան միս եւ արյուն»,- «Հայելի» ակումբում ճեպազրույցի ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31