Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկություն չտրամադրելու համար տուգանքի բարձրացում է առաջարկվում

Հունվար 20,2022 22:29

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) նախագահ Շուշան Դոյդոյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել և այսօր շրջանառել Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի հանրագրով ներկայացված առաջարկը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։
Առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000ից մինչեւ 70.000 դրամ վարչական տուգանք, իսկ խախտումը կրկնելու դեպքում 100.000ից 150.000-ի չափով։

ԻԱԿ-Արդարադատության նախարարության համատեղ նախաձեռնության շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31