Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր պայքարն ավարտեցին շախմատի կանանց բարձրագույն խմբի 77-րդ առաջնության մասնակիցները:
Ինը հնարավորից 7,0 միավոր վաստակելով՝ Հայաստանի 2022 թվականի կանանց տիտղոսը նվաճեց եւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը համալրեց կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Մրցանակային եռյակում նրան հաջորդեցին կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 6,5 միավոր եւ կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը՝ 6,0 միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ