Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին հեռացրել են ԵՊՀ-ից

Հունվար 20,2022 21:30

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի հայրենակիցներ, իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում, այսօր ինձ դիտավորյալ հեռացրեցին համալսարանից և չշնորհեցին դիպլոմ։

ԵՊՀ-ն ամբողջությամբ քաղաքականացված է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը։ Ես սովորում եմ ԵՊՀ-ի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում, և այսօր իմ թեզի պաշտպանության ժամանակ դիտավորյալ ինձ չնշանակեցին, ամբողջ կուրսից միայն ինձ չնշանակեցին և որևիցե հիմնավոր պատճառ չունեին, գրաքննադատից սկսած, հանձնաժողովի անդամներից վերջացրած ունեին մի խնդիր, որ ինձ չնշանակեն, եթե նշանակեին մի գուցե շատերին հեռացնեին գործից, ԵՊՀ-ում վախի և բռնության մթնոլորտ է տիրում։

Հանձնաժողովի անդամները և ղեկավարը իրականացրեցին քաղաքական պատվեր։ Այսպիսի գործողություններով ինձ փորձում են լռեցնել, վախեցնել, որ չարտահայտեմ իմ քաղաքական դիրքորոշումը այսօրվա թուրքահպատակ իշխանությունների վերաբերյալ, բայց ինձ ճանաչողները լավ գիտեն, որ նմանատիպ ստոր քայլերով անհնար է ինձ լռեցնել և կանգնեցնել։ Եթե մի նժարին հայրենիքս է դրված, մյուս նժարին՝ դիպլոմ, կամ աշխատանք, կամ պաշտոն, իմ պարագայում ընտրությունը Հայրենիքն է, որովհետև իմ սկզբունքներն են՝ Աստված, Հայրենիք, Ընտանիք։
Հայաստանը ստրկացման տանող թուրքի խամաճիկները մի օր պատասխան տալու են։

Դիմում եմ Արման Թաթոյանին՝ կրկին խնդրելով պաշտպանել իմ իրավունքները։
Նաև ուզում եմ տեղեկացնել, որ սկզբում ուզում էին վարձի պատճառով հեռացնել համալսարանից, սակայն ես այդ հարցը կարգավորեցի՝ կատարելով վճարում, միայն վճարում կատարելուց հետո պետությունն արեց զեղչ։

Հիշեցնեմ, որ քաղաքական հետապնդման արդյունք է նաև իմ հանդեպ հարուցված քրեական գործերը, որոնք անհիմն են և անգամ ծիծաղելի։ Քրեական գործ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար, գործ են հարուցել «Ոչ վարկային թալանին» պայքարի համար։ Ես պայքարել եմ, որ բանկերը Ձեզ չթալանեն, որ դա Ձեր երեխան ուտի, բայց ինձ շիծու մեղադրանքներով փորձում են վախեցնել և լռեցնել։ Այդ ամենին նաև միացավ հենց այսօրվա դեպքը։

Շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը թուրքահպատակ է, քանդում է մեր երկիրը և պետությունը ամեն օր։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակներում իմ կողքին են և իրենց աջակցություն են հայտնում, գրում, զանգում և լավ խոսքեր են ասում։ Ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր Նիկոլից և իր լպրծուն թիմից վախենալով, խուսափում են անգամ աչքերիս մեջ նայել։

Դժվարությունները օգնում են ազատվել վախկոտներից, դավաճաններից, ստախոսներից, կեղծավորներից։ Շարունակելու եմ պայքարել՝ անկախ ճնշումներից և իշխանության կողմից իրականացվող ստոր գործողություններից։ Իմ պայքարը հանուն ճշմարտության է, հանուն հասարակ մարդու է, հանուն երկրի շահերի է, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ է։
Աստված Պահապան և Օգնական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31