Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի սենյակներից մեկում միայնակ բնակվող, ցրտահարված 44-ամյա կնոջ ոտքի մատներն ամենայն հավանականությամբ կամպուտացվեն։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը։
Ցրտահարված կնոջը նախորդ օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջամտությամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ ուղարկել էին Այրվածքաբանության ազգային ինստիտուտ՝ մասնագիտացված բուժման։
Գյումրի բժշկական կենտրոնից կապ են հաստատել Այրվածքաբանության ինստիտուտի մասնագետների հետ, որտեղից էլ տեղեկացրել են, որ նախնական տվյալներով կամպուտացվեն ոտքերի մատները․ գանգրենա կա։
Նշենք, որ 44-ամյա կնոջ խայտառակ պայմանների մասին բարձրաձայնել էր սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը՝ տեսանյութ հրապարակելով ու գրելով․ «Գյումրի, ուր մարդը կոպեկի արժեք չունի»:
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ արձագանքել էր՝ այցելելով կնոջը ու նրան հոսպիտալացնելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Թումասյանի