Նորմալ է, որ այդ հանդիպումը պետք է դառնար Հայաստանում թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական դիսկուրսի գլխավոր թեման, իսկ ԱԺ-ում տիրող իրադարձությունները չեն համապատասխանում այն իրավիճականին, որ անհրաժեշտ էր սպասել այս իրադարձությունից հետո։
«Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման՝ ներքաղաքական օրակարգի այս շաբաթվա թոփ թեման դառնալու պատճառներին, ինչպես նաև իշխանություն- ընդդիմություն երկխոսությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ առանց նախապայմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել՝ քաղաքագետ Ղևոնդյանը նկատեց․ «Նախապայմաններ առաջին հերթին առաջադրում է Հայաստանը և ճիշտ է անում։ Քանի դեռ հակառակորդի զինվորները ՀՀ տարածքում են, սահմանազատումը բավականին բարդ կլինի։ Այստեղ ավելի շատ հավանականություն կա, որ Ադրբեջանը խաղում է, և եթե Հայաստանը փորձի լսել ադրբեջանական կողմին և նույնիսկ նրանց պայմաններով դելիմիտացիա և դեմարկացիա սկսել, ապա Ադրբեջանն այս պահին չի գնա դրան, որովհետև մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանում հասկանում են, որ թույլ է Հայաստանի դիրքերը և միջազգային իրադրությունն էլ խառը, ու հնարավոր է ստանալ ավելին»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում