Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանից հետաքրքրվեց՝ քանի որ կողմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ ժամանակին նախարար է աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանակմամբ, ի՞նչ դիրքորոշում ունի առաջին նախագահի՝ այս իշխանությանը տված «ազգակործան պատուհաս» արտահայտության վերաբերյալ։
Նույն դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ հարցրել էր՝ «Դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»։ Հակոբ Հակոբյանը ելույթում այսպես պատասխանեց․ «Իմ բոլոր ելույթներում աշխատել եմ առաջնահերթ մտավորականի սահմանները չխախտել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ