Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի բարդույթները գալիս են հենց Լեւոն Տեր-Պետրոսյանից»․ Վահագն Ալեքսանյան

Հունվար 20,2022 18:35

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանից հետաքրքրվեց՝ քանի որ կողմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ ժամանակին նախարար է աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանակմամբ, ի՞նչ դիրքորոշում ունի առաջին նախագահի՝ այս իշխանությանը տված «ազգակործան պատուհաս» արտահայտության վերաբերյալ։

Հաջորդ ելույթ ունեցող ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը Վարդեւանյանին հիշեցրեց, որ 2007թ․-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում էր մոնղոլ-թաթարական նախագահի մասին, իսկ 90-ականներին Ռոբերտ Քոչարյանին հարցնում էր՝ «Հայր մեր»-ը գիտե՞ս»․․․

«Ռոբերտ Քոչարյանի բարդույթները, որոնք, ենթադրաբար, օդակաթիլային ճանապարհով փոխանցվում են նրա շրջապատի շատ մարդկանց, ամեն դեպքում գալիս են հենց Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Ռոբերտ Քոչարյանի այդ թերարժեքության բարդույթը, որը ձեւավորվել է ինտելեկտուալ կարողությունների ոչ փայլուն լինելու բերումով, նա փորձել է կոմպենսացնել մկանային, առնական ձեւանալու միտումով, գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանից»,-հավելեց Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց․ «Ոչ ես, ոչ իմ թիմակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանից բարդույթներ չունենք։ Կարող ենք արձագանքել նրա վիրավորական արտահայտություններին կամ չարձագանքել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր համար չի հանդիսացել եւ չի հանդիսանալու հոգեբանական «harassment»-ի ենթարկած մարդ»։

Ինչ վերաբերում է քննարկվող թեմային՝ հեռուստաեթերների բովանդակությանը, Ալեքսանյանի խոսքով՝ ատելության խոսքը գերակշռող է դարձել վարչապետի, նրա կնոջ ու երեխաների հանդեպ․ «Ամենօրյա ատելության քարոզ է՝ գումարի դիմաց։ Շատերը չեն կարողացել տարբերակել եւ գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երեւան, որովհետեւ անբարոյական են․․․վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31