«Ես իր նկատմամբ շա՜տ մեծ հարգանք ունեմ, ակնածանքով եմ իրեն վերաբերվում եւ դրա համար իր բերած օրինագծին կողմ քվեարկեցի»,- այսպես հեգնանքով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը խոսում էր ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մասին, որը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների օրենքն էր հեղինակել, իսկ այդ օրենքը հանրությանն ավելի հայտնի է՝ «Ղազինյանի մասին» օրենք անունով:
Ղազինյանը շարունակեց հեգնել. «Ուղղակի ինձ չէի կարող ստիպել «դեմ» քվեարկել այդպիսի գիգանտի բերած նախագծին: Դա ուղղակի չէր կարելի անել: Կարծում եմ, ես՝ նվաստս, իր անձով հետաքրքիր է դարձել նման խոշորամասշտաբ քաղաքական գործչի համար եւ կարծում եմ, դարակազմիկ էր նախագիծը, որը պետք էր անպայման անել»:
Հարցին՝ իր հետ անձնական խնդիրներ չե՞ք ունեցել՝ Ղազինյանը պատասխանեց. «Ես իրեն երբեք չեմ ճանաչել եւ առիթ էլ չեմ ունեցել ճանաչելու, որովհետեւ մենք տարբեր մոլորակներում ենք գտնվել մեր կյանքում: Ես գտնվել եմ մի համաստեղությունում, ինքը գտնվել է մեկ այլ համաստեղությունում, մենք չէինք կարող իրար ճանաչել: Ուղղակի ճանապարհները չէին կարող հատվել: Չկա այդ դաշտը, չկա մի տեղ, որտեղ որ մենք ընդհանուր ինչ-որ բան ունեցած լինենք իրար հետ: Ես որտեղ, ինքը՝ որտեղ, ինքը համամարդկային մեծ նշանակություն ունեցող խորը քաղաքական գիգանտ, մենք սովորական շարքային պատգամավոր ենք, մենք ո՞վ ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նավակ ճոճողը հեչ աչքիս լույսը չի, բայց դու հեչ բարի պտուղ չես ու ինչ ինչ քո գերդաստանի կաշառակերության մասին հատորներ կարելի է գրել։