Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկից յուրացումը կատարել էին աշխատակիցները

Հունվար 20,2022 18:12

Հունվարի 1-ին «Հրազդան» ՔԿՀ շենքի և գույքի պահպանությունը իրականացնող ԱՆ Կենտրոնական պահպանության աշխատակիցները հերթապահությունը ստանձնելուց առաջ պարզել էին, որ գույքի որոշ մասը բացակայում է, այն է՝ խցերի սառնարանների շարժիչներ, պղնձե խողովակներ, վարդակներ, լամպեր, սանհանգույցների ու լոգարանների ծորակներ, մի քանի խցերի հատակի լամինատները, մետաղական և փատյա դռներ։

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց։ Դեպքը, ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 1-ն էր եղել։

Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Օպերատիվ հարցումներ իրականացվեցին ինչպես շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրի, այնպես էլ գունավոր մետաղի ընդունման կետերում։ Ձեռնարկված միջոցառումներով Հրազդանի համայնքային ոստիկանները պարզեցին, որ քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը, որ ներկայումս պատիժը կրում է մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերին կնոջ հորն է փոխանցել սառնարանի 4 շարժիչ, նա էլ ապամոնտաժել էր շարժիչներն ու մետաղների ընդունման կետ հանձնել:

Համայնքային ոստիկանները պարզեցին նաև, որ քրեակատարողական հիմնարկից յուրացումը կատարել են նույն հաստատության երեք աշխատակից, որոնցից մեկը՝ Արզական գյուղի, երկուսը՝ Սևան և Հրազդան քաղաքների բնակիչներ։

Հունվարի 18-ին Սևան քաղաքի բնակիչը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացան երկու հանցակիցներն ու քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի աները։

Նրանք տվել են խոստովանական բացատրություններ։

Յուրացված ապրանքը մասամբ հայտնաբերվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31