Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեմ ենք, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապվի Արցախի հարցի հետ»․ Անդրանիկ Թեւանյան

Հունվար 20,2022 18:08

«Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների, բայց դեմ ենք, երբ Թուրքիան իր նախապայմաններն է առաջ քաշում եւ ստանում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Դեմ ենք, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապվի Արցախի հարցի հետ։ Կուզեի իշխանությունն էլ ասեր՝ որո՞նք են այն կարմիր գծերը, որոնց անցումն ինքը թույլ չի տա»,-հարցադրում արեց Անդրանիկ Թեւանյանը։

ԱԺ փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն արձանագրեց, որ վերջապես բովանդակային ելույթ եղավ թեմայի շուրջ․ «Եթե առանց նախապայմանների, ուրեմն՝ առանց նախապայմանների։ Ըստ էության, արձանագրենք, որ ձեր խմբակցությունը կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»։

Անդրանիկ Թեւանյանը տեղից ինչ-որ բան էր ասում, որը լսելի չէր։ Ռուբինյանն ասաց, որ այլ առիթներ էլ կլինեն արտահայտվելու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31