«2018թ․-ի հեղափոխությամբ մեր զավթված պետությունն ամբողջությամբ չազատագրվեց։ Դատական իշխանությունը եւ պայմանական 4-րդ իշխանությունը մասնակի մնում են զավթված։ Ազատ խոսքի դաշտը եւս պետք է ազատագրվի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Հոգեբանները հետաքրքիր վերլուծություն են արել՝ կենդանական աշխարհն ունի զարգացվածության աստիճան․ կան մրջյուններ, սողուններ, բորենիներ․․․կենդանական աշխարհում զարգացվածությունը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Որքան ցածր է կենդանու զարգացվածության աստիճանը, այնքան ինքը դաժան է եւ անտանելի․․․ոնց ասեմ․․․օրինակ՝ մրջյունները կարող են իրար մասնատել, սողունները կարող են իրար ուտել»,-նշեց նա։
Ապա հավելեց․ «Ավելի զարգացած կենդանի գայլը երբ վիզը դեմ է տալիս, էն մյուսն էլ իրեն չի վնասում, հասկանում է, որ ինքն ուժեղ է, իսկ դիմացինը՝ թույլ։ Պարզվում է՝ մարդկանց մեջ էլ կա զարգացվածության աստիճան, որը չի բնորոշվում դիպլոմով, այլ զարգացվածությամբ, որը գալիս է ընտանիքից, բակից, ազգային առանձնահատկություններն ընկալելուց։ Մարդկանց մեջ, ըստ զարգացվածության աստիճանի, դրսեւորվում է կամ դաժանություն՝ լկտիությամբ, ցինիզմով, դիմացինին ոչնչացնելու մղմամբ, եւ, հակառակը՝ վեհանձնությամբ։ Սա նորմալ է։ Հասկանանք, որ մարդկային զարգացվածության խնդիրը մարդու անձնական խնդիրն է, պետք է հանդուրժենք նման մարդկանց։ Դա կնիք է, դժբախտություն։ Նման մարդիկ սողուններին բնորոշ դաժանությամբ իրենց զգացմունքները բավարարում են»։
Ըստ պատգամավորի՝ անորակ լրատվությունից, որի պատվիրատուները պետություն զավթելու կողմնակիցներ են, ժողովուրդը հոգնել է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ