Հարցին՝ արդյոք ճի՞շտ է շրջանառվող այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը թարգմանվել է ալբաներեն՝ պետական բյուջեի միջոցներով, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարվեց պատասխանել:
Նա ասաց, որ այդ հարցը գրավոր ուղղվել է նախարարությանը եւ պատասխանը կհրապարակվի: Նախարարի խոսքով, պատասխանից կցկտուր դրվագներ չի ասի. «Կտրվի ամփոփ պատասխան եւ մեր հանրությունը կիմանա՝ ինչն է ֆինանսավորվել, ինչպես, ինչքան եւ ինչու»:
Վահրամ Դումանյանը չցանկացավ պատասխանել նաեւ այն հարցին, թե կարդացե՞լ է այդ գիրքը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ