Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, Դավիթաշենում ապրելով՝ թուրքը պիտի ինձանից վախենա, բա ե՞ս ինչի պիտի վախենամ». Բաբկեն Թունյան

Հունվար 20,2022 17:32

Դուք թուրքից վախենո՞ւմ եք, եթե հանկարծ հայտնաբերում եք, որ այն միջավայրում, որտեղ դուք ապրում եք, օրինակ, Դավիթաշենում, ձեր հարեւաններից մի քանիսը արդեն տները վաճառել են թուրքի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Ավելի ճիշտ կլիներ, որ թուրքին այդ հարցը տայիք՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում է ապրում ու չի վախենում»:

Հարցին՝ ձեզնից պիտի վախենա՞ թուրքը՝ Թունյանը պատասխանեց. «Հայաստանում ապրելո՞վ: Այո՛, Դավիթաշենում ապրելով՝ թուրքը պիտի ինձանից վախենա, բա ե՞ս ինչի պիտի վախենամ»:

Խոսելով գազի գնի բարձրացման մասին՝ Թունյանն ասաց, որ եթե ամբողջ աշխարհում գազը թանկանում է ու մեզ հաջողվում է թանկացումից մի քիչ ավելի հարմար պայմաններ ապահովել, պետք է հասկանալ՝ դա ձախողո՞ւմ է, թե՞ հաջողում:

Հարցրեցինք՝ խանութ գնո՞ւմ եք, ապրանքների գնաճը ձեզ չի՞ անհանգստացնում՝ Թունյանը պատասխանեց, որ ինքն իր կենցաղի մեջ առանձնապես չի փոխվել. «Ես նախկինում ավելի շատ էի բրենդային նվերներ ստանում, քան հիմա, որովհետեւ հիմա շատ դժվար կլինի ձեզ բացատրել…Որ անկեղծ ասեմ, վերջին թանկացումը, որ նկատել եմ, ծխախոտն էր, 100 դրամ թանկացել էր»:

Թունյանն ասաց, որ ամեն ինչ անում են՝ գնաճը զսպելու համար: Այն, որ թոշակառուները չեն կարողանում նվազագույն կենսապահովման զամբյուղը ապահովել իրենց թոշակով Թունյանը համաձայն է, բայց փող չկա թոշակը բարձրացնելու: Տեղը ցույց տվեցինք՝ ծառայողական մեքենաները ծախեք, թոշակը բարձրացրեք: Թունյանը պատասխանեց. «Թոշակը 1000 դրամ ավելացնելը պետբյուջեի համար ավելացնում է մոտ 6 մլրդ դրամի ծախս: Եթե բոլոր նախարարների ծառայողական մեքենաները կրճատելով հնարավոր լիներ լուծել թոշակառուների խնդիրների ընդամենը 5%-ը, վաղը եւեթ ամբողջ ծառայողական մեքենաները կկրճատվեին: Բայց այդ գումարներն այնքան անհամարժեք են իրար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31