Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի, Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավոյի) եւ մյուսների գործով դատավորն ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց

Հունվար 20,2022 17:18

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ (Պատրոն Դավոյի)՝ «անպիտան» հրթիռներ գործով դատավոր Մանվել Շահվերդյանը (լուսանկարում) այսօր մերժեց պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Գործով ամբաստանյալ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանն երեկ հայտնել էր, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքում դատավորին գործը ձեռքով մակագրված լինելն է, ինչը համատարած խնդիր է․«Եթե գործը դատարանի նախագահի կողմից կոնկրետ մի դատավորի է տրվում, այս դեպքում արդար դատաքննության իրավունքի մասին խոսք չի կարող լինել»։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այս դատական գործով նիստն անցկացվում է դռնփակ, պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել նիստն անցկացնել դռնբաց, որպեսզի նաեւ հասարակությունը ներկա լինի նիստերին, սակայն այն մերժվել է:
Այս պահին դռնփակ նիստում մեղադրյալների կալանքի հարցն է քննվում

Հիշեցնենք, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակումներ կատարելու դեպքի առիթով։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Դավիթ Գալստյանին՝ (Պատրոն Դավոյին)։ Քրեական գործ հարուցելու պատճառը բանակին մատակարարված 4200 անպիտան ու ժամկետանց հրթիռներն են եղել։

Պաշտպանական կողմը պնդում է՝ հրթիռները եղել են ժամկետի մեջ, Տոնոյանի պաշտպանական խումբը պնդում է Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31