Պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտը մեր երկրում գնալով, կարծես , վերանում է,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը։
«Խորհրդային տարիներին Հայաստանում հուշարձանների պահպանության ոլորտի համակարգը կայացած ինստիտուտ էր և համարվում էր լավագույն դպրոց՝ իր մասնագետներով, վարպետներով ու տեսաբաններով, որը կազմալուծեցինք և այսօր հասկանալի չէ, թե ով է պատասխանատուն ու պահանջատերը»,-ասում է նա։