Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է». Արմեն Գրիգորյան

Հունվար 20,2022 16:01

«Միջազգային հանրության կողմից գրանցվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, եւ հիմնախնդրի լուծման կարեւոր հարթակն այս պահին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան հնարավորություն կտա խնդրի երկարաժամկետ եւ համապարփակ լուծմանը:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ շարունակելու են աշխատել, որպեսզի կարողանան ձեւակերպել համապարփակ խաղաղության պայմանագիրը, որի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը գտնի լուծում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի. «Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ դրա շրջանակներում բանակցությունների եւ քաղաքական գործիքակազմի միջոցով փորձենք ԼՂ հիմնախնդրին լուծում գտնենք»:

ԱԽ քարտուղարը թվարկեց այլ հարցեր եւս՝ ճանապարհների ապաշրջափակումը, սահմանազատումն ու սահմանագծումը, որոնց վերաբերյալ լուծում գտնելով պետք է ստեղծեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմքերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31