Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքի քրեականացմանը վերաբերող հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր քրեական գործեր են հարուցվել 263 դեպքի առթիվ

Հունվար 20,2022 16:12

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացմանը վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2022թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է նշված հոդվածի հատկանիշներով արարքների 418 դեպք: Նշված դեպքերից 127-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 28 դեպքի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել:

263 դեպքի առթիվ նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝  վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:

214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, իսկ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 31 անձի:

Հարուցված քրեական գործերից միայն 1-ն է առնչվել  լրատվամիջոցի ներկայացուցչի կողմից առերևույթ նման արարք կատարելուն:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31