Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երեկ ԱԺ նիստի ժամանակ շատ հաճախ ժպտում էր՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս: Նիստը վարողն ասում էր, որ, ըստ էության, վերջ, կարող է զբաղեցնել իր տեղը, բայց Սիմիդյանը ամբիոնի մոտ ժպտում էր: Այդ ժպիտը սոցցանցերում մեկնաբանությունների առարկա է դարձել: Այսօր լրագրողների հետ զրույցում նա բացատրեց, թե որն էր ժպիտի պատճառը` առաջին անգամ էր, հուզված էր, իր հուզմունքն այդպես է արտահայտում:
Սիմիդյանն ասաց, որ զարմանալի էր, որ իր ժպտալու հետ կապված նման մեկնաբանություններ եղան. «Անհասկանալի էր, թե ինչու: Ես կարծում եմ, որ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ պետք է չտար, բայց՝ ցավոք սրտի…»:
Սիմիդյանն ասաց, որ նախարարությունում նախկին աշխատակազմի փոփոխություն չի արել, նման նպատակ էլ չունի:
Կարդացեք նաև
Հարցին՝ ձեր ո՞ր արժանիքի համար եք նշանակվել, բացի ձեր հարաբերություններից Փաշինյանի հետ՝ Սիմիդյանը պատասխանեց. «Հիմա կաշխատեմ, ըստ աշխատանքի կերեւա՝ արժանի եմ, թե ոչ»: Դիտարկմանը, որ մենք զարգացած երկիր չենք, որ դուք ամեն մեկդ գաք, փորձաշրջան անցնենք ու գնաք՝ Սիմիդյանը կրկնեց՝ կաշխատի, կերեւա:
Նա նշեց, որ անտառների, Սեւանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, փնտրում են հիմնարար լուծումներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ