Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Զինված ուժերի զինծառայողները կարող են գնալ արձակուրդ եւ ունենան տեսակցություններ՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները:
Ըստ նրա Զինված ուժերում եւ քրեակատարողական հիմնարկներում, կորոնավիրուսային հիվանդության աշնանային սրացումներով պայմանավորված, արգելվել էին արձակուրդների եւ այցելությունների գործընթացները։
«Մենք հիմա հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, նշյալ ծառայողները պետք է օգտվեն ՊՇՌ թեստավորման հնարավորությունից կամ լինեն պատվաստված. «Այս պայմանները պահպանելու արդյունքում ԶՈՒ զինծառայողները կարող են գնալ արձակուրդ եւ ունենան տեսակցություններ»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ