Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ դերը՝ որպես տարածաշրջանում առանցքային անվտանգության կառույց, կաճի. Զախարովա

Հունվար 20,2022 14:46

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը՝ որպես տարածաշրջանում առանցքային անվտանգության կառույց, կբարձրանա, գլոբալ անվտանգության ֆոնին կազմակերպության ջանքերի պահանջարկը նույնպես կաճի: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իրականում ավելի է ամրապնդվում՝ որպես իր պատասխանատվության գոտի հանդիսացող տարածաշրջանում անվտանգության, կայունության ապահովման առանցքային կառույց: Ակնհայտ է, որ պահպանվող համաշխարհային անկայունության, տարածաշրջանային հակամարտությունների աճի պայմաններում ՀԱՊԿ ջանքերի դերն ու պահանջարկը կաճի»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Ղազախստանում ճգնաժամային իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ը դրսևորեց իրավական դաշտում արագ, վճռական և կոշտ գործելու կարողություն:

«ՀԱՊԿ փորձը չափազանց պահանջված է, այն մանրամասն կվերլուծվի, առաջին հերթին նպատակ ունենալով ավելացնել դաշնակիցների ջանքերը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ներքին ապակառուցողական միջամտության փորձերին համատեղ դիմակայելու համար»,- ասել է Զախարովան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31