Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորների նկատմամբ 2021 թ. գրեթե կրկնակի ավելի կարգապահական վարույթներ են հարուցվել. «Իրավունքի ուժ»

Հունվար 20,2022 12:40

2021 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ հարուցվել է թվով 28 կարգապահական վարույթ, որոնցից 25-ը՝ դատավորների նկատմամբ, իսկ 3-ը՝ ԲԴԽ անդամների նկատմամբ:

Կարգապահական վարույթ նախաձեռնելու իրավասություն ունեցող մարմինները հարուցել են հետևյալ քանակությամբ վարույթներ․ Արդարադատության նախարարություն՝ 18, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ 6, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 4։

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի ընթացքում հարուցվել է, ընդհանուր առմամբ, 15 կարգապահական վարույթ, այսինքն՝ 2021 թվականին հարուցվել են գրեթե կրկնակի ավելի շատ վարույթներ, քան 2020 թվականին:

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված 2021 թվականին հարուցված վարույթների քանակական և բովանդակային վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Քանակական վերլուծության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հասանելի է նաև կարճ տեսանյութում։

Արման ՂԱՐԻԲՅԱՆ
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31