Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 19-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Ա. Խ-ն եւ հայտնել, որ ինքը Նապոլեոնիչն է, ու ոստիկանության հանցագործություններից դրդված՝ կատարում է սպանություններ, թմրանյութ է վաճառում, գողություն կատարում, բռնաբարություններ, և զենք է վաճառում:
Ըստ նույն աղբյուրի, Նապոլեոնիչ ներկայացած քաղաքացին ասել է, որ նռնակ է նետելու ոստիկանության և Երեւանի քաղաքային վարչության շենքերի ուղղությամբ, քանի որ պետությունն իր տունը խլել է, մորը սպանել է, եւ օրենքով իրեն հասնող ոչ մի սոցիալական օգնություն չեն տրամադրում:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննություն բաժանմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: