Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանում հայրենասիրական դաստիարակության մասին օրենք է մշակվում. JAMnews

Հունվար 20,2022 11:40

JAMnews. Ադրբեջանի խորհրդարանում նախապատրաստվում է նոր օրենք «Հայրենասիրական դաստիարակության մասին»։ Փաստաթուղթը դեռևս պատրաստ չէ, սակայն արդեն բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Պատմաբանի, քաղաքական մեկնաբանի և դիվանագետի մեկնաբանությունները։

Ադրբեջանի գիտության և կրթության կոմիտեի 2022 թ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքը «Հայրենասիրական դաստիարակության մասին» նոր օրենքի մշակումն է լինելու։

Առաջին անգամ նման օրենքի մշակման պլանների մասին Միլլի Մեջլիսի կուլիսներում սկսել էին խոսել անցյալ տարվա սեպտեմբերին։ Սակայն այն ժամանակ օրենքն այդպես էլ չէր մշակվել, և դրա մասին բարեհաջող մոռացել էին։

Թեմայի վերագործարկումը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։

Ալթայ Գյոյուշով, պատմաբան․ «Ինչպես խորհրդային իշխանության տարիներին, նոր օրենքը դառնալու է հայրենասիրության մասին պատկերացում միայն մեկ գաղափարախոսության շրջանակում։

Վստահեցնում եմ, որ հայրենասիրության առաջին սկզբունքը լինելու է հավատարմությունը համազգային առաջնորդի ժառանգությանը [Ադրբեջանում համազգային առաջնորդ են անվանում նախկին նախագահ Հեյդար Ալիևին — JAMnews]։ ԽՍՀՄ-ում հայրենասիրություն էր համարվում հավատարմությունը մարքսիզմ-լենինիզմի գաղափարներին։ Դա հնարավոր չէր չընդունել։ Նման բան պատկերացնելն անգամ դժվար էր։

Իսկ այժմ նրանք, ովքեր Հեյդար Ալիևին որպես համազգային առաջնորդ չեն ընդունում, հայրենասեր չեն համարվելու և արդյունքում՝ նրանց կյանքը դժվարանալու է լիովին օրինական հիմքերով։

Ի դեպ, Ռուսաստանում պատմության մասին այդպիսի պնդում ներառված է սահմանադրությունում։ Եթե պատմությունը մեկնաբանում ես ոչ այնպես, ինչպես պետությունը, ապա արդեն խախտում ես սահմանադրությունը։

Օրինակ՝ պատմության պետական դասագրքերում գրված է պանֆիլովականների մասին։ Պատմական փաստաթղթերը պնդում են, որ այդ գրքերը ստում են։ Սակայն, եթե հանկարծ որոշես ասել, որ դա սուտ է և ճշմարտությունը պատմել, սահմանադրությանը դեմ կգնաս և կդառնաս, մեղմ ասած, ոչ հայրենասեր»։

Էմին Իբրահիմով, դիվանագետ․ «Խոսում են հայրենասիրության մասին օրենքի մշակման մասին։ Հենց լսեցի այդ նորությունը, համացանցում սկսեցի որոնել, թե արդյոք նման բան եղե՞լ է Ռուսաստանում։ Եվ չսխալվեցի։ 2020 թ-ի հուլիսին ընդունվել է հայրենասիրական դաստիարակության մասին օրենք։ Մի քիչ ժամանակ է անցել, և ահա այդ հարցը բարձրացվել է Բաքվում։

Ռուսաստանը ներկա պահին ավտորիտարիզմի հիմնական աշխարհաքաղաքական և գաղափարական հենքն է մեր տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, որ մեր իշխանությունը Ռուսաստանի քաղաքական ուղեծրում է։ Որովհետև, եթե դուրս գա դրանից, կտապալվի։ Սա բավականին լավ է երևում հատկապես քաղաքականության պարագայում, որը վարվում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31