Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իսկական ալիքը կսկսվի փետրվարի կեսերին, կունենանք մինչև տասնապատիկ բարձր թվեր, բայց վիրուսը դարձել է ավելի կառավարելի». «Փաստ»

Հունվար 20,2022 11:34

Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:

«Հիմա կա նաև Օմիկրոն շտամը, որն, ի տարբերություն Դելտա շտամի, չորս անգամ ավելի վարակելի է, բայց ավելի թեթև ընթացք ունի: Վիրուսը մուտացվելով պետք է կորցնի իր պաթոգեն ռեսուրսները և դառնա սովորական վերին շնչառական վարակ: Օմիկրոնն իր ուժգնությամբ ու ընթացքով նման է սովորական շնչառական վարակների: Տեսեք՝ նախկինում, եթե մարդը վարակված էր Դելտա շտամով ու, ասենք, նաև A շտամի գրիպով, այն արդեն չէր երևում, քանի որ Դելտա շտամն ուժգին էր, այլ բարդություններ ուներ: Հաճախ են հարցնում՝ իսկ ինչպե՞ս տարբերենք այս շտամներն իրարից կամ այլ շնչառական վարակներից: Բոլորը նույն շնչառական վարակներն են, ընդհանուր գանգատները նույնն են՝ ջերմություն, ցավ կոկորդում, չոր հազ, մկանային թուլություն, գլխացավեր, առատ քրտնարտադրություն, քերոց կոկորդում, հոդացավեր և այլն: Այս տարբերակումն անհրաժեշտ է բժիշկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Վարակելիության թվերի աճի մասին. «Դեկտեմբերին թվերը սկսեցին նվազել: Դա բնական էր վիրուսի համար, հետո, իմ կանխատեսմամբ, պետք է ավելանար մարտին կամ փետրվարի կեսերին: Բայց դեկտեմբերին գործընթացը սկսվեց, քանի որ մարդկանց տեղաշարժ սկսվեց երկրում: Բայց իսկական ալիքը կսկսվի փետրվարի կեսերին, և մենք կունենանք մինչև տասնապատիկ բարձր թվեր: ԱՀԿ-ի նախագահն էլ է ասել, որ երեք ամիսն ամենածանր են լինելու՝ թվային առումով: Ներկայումս վիրուսը դարձել է ավելի կառավարելի: Նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը: Դրանք չեն կանխում վարակվելու հավանականությունը, ուղղակի անկառավարելի համաճարակը դարձնում ենք կառավարելի, այսինքն՝ կրճատվում են ծանր դեպքերը, հոսպիտալիզացիայի սպասողներ չունենք, մահերի թիվն է կրճատվում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31