Լրահոս
Օրվա լրահոսը

Յոլյանի հետ զրույցից հասկանալի դարձավ, որ առավել հավանական է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը. «Հրապարակ»

Հունվար 20,2022 10:23

Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկի՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի անսպասելի հրաժարականը երեկ տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց։

Բիզնեսո՞վ եք զբաղվելու․ հարցին Յոլյանն ասաց, որ չի ցանկանում պատասխանել․ «Ինչ պիտի անեի, արել եմ, հետեւիցս թողնում եմ լուրջ պրոֆեսիոնալ թիմ՝ ունակ»։

Հաստա՞տ ճնշումներ չեն եղել։ «Միայն արյան ճնշում»,- կատակեց նա։ «Այս պահին գտնում եմ, որ իմ ընտանիքին ավելի շատ եմ պետք»։ Իսկ հնարավո՞ր է Ձեր ընկերը՝ Սերժ Սարգսյանն է խորհուրդ տվել դիմում գրել, ընդդիմությունը, ասում են, նոր թափով իշխանափոխության պայքար է սկսելու։ «Լավ, էլի։ Կրկնում եմ՝ հազար ուրիշ խնդիրներ ունեմ, որոնք ավելի կարեւոր են»։

Յոլյանին փոխարինողի երկու անուն է շրջանառվում՝ Ատոմ Ջանջուղազյանի եւ ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանի։ Սակայն Յոլյանի հետ զրույցից հասկանալի դարձավ, որ առավել հավանական է վերջինի թեկնածությունը։ Նա ասաց, որ «երիտասարդ, թարմ» ուժ կգա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31