Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՜ն պետք է իշխանությունների կադրային բանկը դատարկ լինի, որ հորը հանեն՝ տեղը որդուն նշանակեն. «Հրապարակ»

Հունվար 20,2022 10:12

Ինչքա՜ն պետք է իշխանությունը վարկաբեկված լինի, որ մարդիկ տասնյակներով հրաժարվեն բարձր պաշտոնի առաջարկներից, եւ անգործ հասարակության մեջ հարյուրավորները նախընտրեն գործազուրկի կարգավիճակը՝ բարձր պաշտոն, ըստ այդմ՝ բարձր եկամուտ եւ կարգավիճակ ունենալուց։ Ինչքա՜ն պետք է իշխանությունների կադրային բանկը դատարկ լինի, որ հորը հանեն՝ տեղը որդուն նշանակեն կամ ընկերական հարաբերությունների մեջ գտնվողներից մեկին նախարար նշանակեն, մյուսին՝ փոխնախարար։

Հասկանալի է, որ հանրությունը շփոթահար է։ Պարզ է, որ 2018-ին գնացել է ձեր ետեւից եւ հիմա իր «թքածը չի ուզում լիզել», պարզ է, որ ատում է նախկիններին եւ ամեն կերպ փորձում է նրանց վերադարձը կանխել։

Ակնհայտ է, որ պատերազմից հետո վախեցած է՝ նոր պատերազմ չի ուզում։ Իսկ այս վիճակից իրեն ու երկիրը հանողին էլ դեռ չի տեսնում։ Եվ այս բոլոր հանգամանքները կամա-ակամա նպաստեցին, որ 2021-ին ձեզ ընտրեց։

Մի՞թե չեք հասկանում, որ դա դեռ չի նշանակում լեգիտիմություն եւ հանրային վստահություն։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31