Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքի մոտակայքում

Հունվար 19,2022 23:13

Հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.37⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան` Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Վերնաշեն, Շատին և Քարագլուխ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31